«Ալյանս» առաջադիմական-ցենտրիստական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փոխվարչապետ Ավինյանը պետք է կամ ողջամիտ բացատրություն տա կամ հրաժարական։ Ցնցված եմ «Հետք»-ի բացահայտմամբ Ավինյանի ինքն իրեն դրամաշնորհ տրամադրելու վերաբերյալ։ Բա ժողովուրդը կոպեկ- կոպեկ փող էր հավաքում, հեղափոխությանն էր օգնում, որ նա գա իշխանության ու նախկինների նման թալանի՞։ Սա թիկունքից մեծ հարված էր նախևառաջ Փաշինյանին տեղակալի կողմից»։