Վերջերս ՀՀ այցելած Բոլթոնի հնչեցրած հայտարարությունները մի շարք մտորումների, վերլուծությունների և կարծիքների տեղիք տվեցին: Մի մասը կարծում է, որ ԱՄՆ-ն փորձում է ԼՂՀ հարցի կարգավորումն, այսպես ասած, խլել ՌԴ-ից, մյուս մասը կարծում է, որ փորձում է հարաբերություններ խորացնել Հայաստանի հետ, ուզում է զենք վաճառել, ինչպես ՌԴ-ն կողմերին, կա տեսակետ նաև, որ Իրանին հարվածելու համար փորձ է արվում օգտագործել Հայաստանը:

 

Այս և բոլոր այլ կարծիքները կարող են ունենալ գոյության իրավունք, սակայն կա մի պարզ ճշմարտություն, որ արդեն երկար ժամանակ է Հայաստանյան իրականության մեջ կարևորություն չի տրվում նրան, թե կոնկրետ Հայաստանին ինչ է պետք Բոլթոնից, ԱՄՆ-ին, ՌԴ-ից, Իրանից և այսպես շարունակ: Քանի դեռ մենք ամեն այց, հանդիպում, իրադարձություն քննարկում ենք այն տեսանկյունից, թե ինչ են ուզում մեզանից, այլ ոչ թե այն դիտակետից, թե մենք ինչ են ուզում, ասենք, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, ԵՄ-ից , Իրանից , ի վերջո Բոլթոնից և այսպես շարունակ, ոչ ոք մեզ չի տալու այն, ինչ մեզ պետք է, որովհետև նախ մենք ինքներս պետք է իմանանք, թե մեզ ինչ է պետք, հետո դա պահանջենք ու հասնենք նրան, որ ստանանք դա:

 

Հ. Գ. Ի դեպ, դա նորմալ է, երբ յուրաքանչյուր պետություն առաջին հերթին իր շահերին համապատասխան է գործում, այլ կերպ չի լինում: Ինչքան շուտ հասկանալի լինի, որ գլոբալ քաղաքականության սուբյեկտների հատման կետում բացառապես շահերն են, այլ ոչ թե մարդասիրական արժեքները, այնքան ավելի արագ կվերադառնանք արդյունավետության դաշտ: