Ոնց որ արդեն գալիսա Աժ-ն ցրելու "լավ հոտը"։ Վստահ եմ էս անգամ էլ ոչ մեկ թեկնածու չի առաջադրի /եթե հոգեկան խնդիրներ չունի էլի/։
Գալիս է ամենասպասված պահը։ ԱԺ-ն ցրվումա, նոր ընտրություններա լինում, ՀՀԿ-ն մի ծըռտ, որ խելք ունենա էս ընտրություններին կողքից կնայի ու ԱԺ-ն կլցվի ՔՊ-ականերով, ինչպես Երևանի ավագանին ու արդեն էտ պարագայում ամեն ինչի պատասխանատվությունը կլինի գործող իշխանությունների վրա։
Վստահ եմ, որ վարչապետ կլինի Փաշինյանը, քանի որ ի տարբերություն Սարգսյանին, ինքը էս ներկայիս թիմում իրականում անփոխարինելի է ու իրանից լավը չի կարա լինի, այլ երկրորդ թեկնածուի դեպքում սաղ հարամ կլինի։
Կարճ ասած՝ մոտենում է ՔՊ-ականների այդքան սպասված պահը, գրեթե 100 տոկոսանոց իշխանություն, իհարկե, իրանք մտածում են, որ դա լավա ու հրաշալիա, բայց դա ամենավատ բաննա ինչ կարա լինի իրանց հետ, եթե հիմք ենք ընդունում կառավարման այս 6 ամիսները։
Դե ինչ՝ 2019 թիվա գալու թեժա լինելու։