Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական շարժման ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանը  իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բարեկա՛մ,
համաձայն Ձեր պահանջների՝ ես՝ որպես ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՐԻՍՏՈՆԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ղեկավար, իմ ընկերների և համախոհների հետ մտնում եմ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների մրցապայքարի մեջ՝ գլխավորելով ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախըտրական ցուցակը: 
Մեր նպատակն է ԱԺ-ում ձևավորել աջ-կենտրոն բևեռը hայկական արքետիպի հիմքի վրա:

 

- Հայաստանում և սփյուռքում ծավալել քրիսոնեական վերկանգնումի շարժում, որի հիմքը Հայոց մշակութային-քաղաքակրթական ինքնությունն է:

- Մաս կազմել Համաշխարհային քրիստոնեական շարժման իտերնացիոնալին:
Այս բոլորը թույլ է տալու Հայաստանից արտահանել քրիստոնեական արժեհամակարգ՝ կրկնելով 301 թվականից հետո ընկած Հայաստանի պատմական փորձը: Ուստի հասկանալի է, որ այս աշխատանքի համար պահանջվում են ահռելի ջանքեր և կազմակերպական ներուժ: Իսկ կոնկրետ մեր պայքարը լինելու է.
Պայքար

- ազգային-պահպանողական և քրիստոնեական արժեհամակարգի վերածննդի համար: 

- ԱԺ-ում ժողովրդավարության և իրական պառլամենտարիզմի համար

- ժողովրդի ինքնիշխքնության (սուվերենիտետ) ամրապնդման համար
- իրավական և սոցիալական պետություն ունենալու համար

- տնտեսական քաղաքականության ոլորտում սոցիալական շուկայական տնտեսակարգի հաստատման (օրդոլիբերալ ուղղություն) համար

- բարձր մշակույթի գերակայության հաստատման համար

- արտաքին քաղաքականության ոլորտում Հայամետության հաստատման և Հայաստանակենտրոն գեոստրատեգիական սկզբունքի կիրառման համար: