Մեր երկրում սպասվում է շատ լուրջ ներքաղաքական իրավիճակի փոփոխություն, որն էլ իր հերթին բերելու է նոր աշխարհաքաղաքական իրավիճակի ստեղծման, որով պետք է շարժվի Հայաստանի Հանրապետությունը:


Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կարող են լինել սովորական ներքաղաքական գործընթաց, սակայն իրականում տեղի է ունենալու մի պրոցես, որտեղ ներգրավված են լինելու նաև որոշ արտաքին ուժեր Հայաստանյան քաղաքական որոշ ուժերի դեմքով:


Տարածաշրջանում խաղացող պետությունները ոչ միայն ցանկություն ունեն խորհրդարանում ունենալ որոշակի լծակներ, այլ նաև խնդիր ունեն խորհրդարանում ունենալ իրենց , այսպես ասած, ներկայացուցիչը: Իսկապես մեզ սպասվում է շատ լուրջ քաղաքական գործընթաց, որն այլևս միայն ներհայաստանյան գործընթաց չի լինելու: