Ադրբեջանական ընդդիմադիր MeydanTv կայքը սկանդալային տեսանյութ է տարածել, որտեղ Բաքվի Դարնագյուլ արվարձանում գտնվող դպրոցներից մեկի փոխտնօրենը և ուսուցիչը դպրոցի բակում ծեծի են ենթարկում աշակերտներին, իսկ նրանցից մեկի երեսին ուժեղ հարված են հասցնում։
Ազերիական ԶԼՄ-ների տվյալներով՝ Դարնագյուլում գործում է մոտ տասը դպրոց, որտեղ հիմնականում սովորում են տեղահանվածների երեխաները։
MeydanTv-ին հաղորդում է, որ Ադրբեջանի ԿԳՆ-ի կողմից որևէ արձագանք չի եղել այդ զարհուրելի միջադեպի կապակցությամբ։