Լույս ու խաղաղություն Սպարապետի, Կարեն Դեմիրճյանի և հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մյուս զոհերի շիրիմներին։
Հանուն իրենց հիշատակի ընդմիշտ հիշենք այս ողբերգության հիմնական դասերը' ահաբեկչությունը զոհեր է պահանջում, խլում է արժանավորներին, ցնցում է երկիրը, հետ է գցում պետությունը, ծնում է ատելություն, թուլացնում է բոլորիս, ոչ մի հռչակած նպատակի չի բերում։
Զենքն ու արյունը չեն կարող բարիք կերտել և արդարացված լինել, եթե ուղղված են քո պետության և քո հայրենակիցների դեմ։