Նիկոլ Փաշինյան - «Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, (...) նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ։ (...) կրկնում եմ՝ տարբերակ չկա․ այդ պատգամավորը կալանավորվելու է (...)»։
Վարչապետն անզգուշություն ցուցաբերեց, ինչի արդյունքում՝
1. թույլ տվեց անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում՝ ապացուցված համարելով մի դեպք, որով ոչ միայն օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, այլ նույնիսկ չկա մեղադրանք կամ կասկածանք:
2. պետության ղեկավարի նման հայտարարությունը կարող է դիտվել քաղաքական իշխանության կողմից քրեական գործի ընթացքի վրա միջամտություն.
3. Նախաքննական մարմինն ուզի, թե չուզի կալանքի միջնորդություն է ներկայացնելու դատարան՝ տվյալ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
4. Դատարանները կարող եմ և ամենայն հավանականությամբ կաշկանդված են լինելու այս գործով ինչպես միջանկյալ, այնպես էլ վերջնական դատական ակտեր կայացնելիս:
Հ.Գ. Որքան էլ հայտարարությունը փաստարկված լինի, այնուամենայնիվ քաղաքական իշխանությունները ուղղակի պարտավոր են ձեռնպահ մնալ նման հայտարարություններ անելուց: