Մարդիկ հաճախ տրվելով նորի գայթակղությանը՝ անտեսում են ֆիլմեր, որոնք այնքան էլ ուշադրության չեն արժանանում։ Չնայած մեծ էկրաններին այդ ֆիլմերը չեն երևում, սակայն դրանց ազդեցությունը տանը դիտելիս ոչ ոքի անտարբեր չի թողնի։
ԼՈՒՐԵՐ․com-ը առանձնացրել է ֆիլմեր, որոնք այս աշնանային եղանակին իդելական կլինեն ձեր հանգստյան օրերը հագեցած դարձնելու համար։
«Սիրով, Վինսենթ, Loving Vincent »
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում նկարչի մահից հետո՝ նրա գրած վերջին նամակի շուրջ։ Ֆիլմը կենսագրական դրամա լինելով՝ չի ձանձրացնի ոչ ոքի՝ իր բովանդակությամբ։
Սթիվեն Քինգի համանուն վեպի հիման վրա նկարահանած ֆիլմ։ Վեպն ընթերցողները կարծիք են հայտնում, որ ֆիլմը գերազանցել է բնօրինակին։ Ֆիլմը սարսափի սիրահարների համար է։ Պատմությունը 7 երեխաների մասին է, որոնք անհայտ արարծների կողմից ահաբեկվում են։ 80-ականների մթնոլորտը, երեխենրի փայլուն խաղը, անընդհատ սպասումները սարսափի անտարբեր չեն թողնի ժանրի սիրահարներին։
«Դեյվիդ Գեյլի կյանքը, The Life of David Gale»
Համեմատաբար ավելի հին ֆիլմ, սակայն որպես դետեկտիվ դրամա այն ևս չի հիասթափեցնի։ Շատերն արդեն դիտել են, շատերին էլ խորհուրդ ենք տալիս, քանզի ֆիլմը հանուն սկզբունքների, հանուն արդարության ինքնազոհողության գնացած մարդու մասին է։ Գլխավոր հերոսը Քևին Սփեյսին է, հետևաբար կինոմանների որոշ մասի համար ֆիլմը պետք է որ անփոխարինելիների շարքում լինի։
«Հրաշք, Wonder»
Ֆիլմը, որը պետք է դիտել երեխաների հետ։ Ընտանեկան բարություն սփռող ֆիլմ, որը ձեզ հնրավորություն կտա աշխարհին նայել մեկ այլ, շատ ավելի բարի աչքերով։ Իսկ ֆիլմը պատմում է մի կենսուրախ երեխայի մասին, որի դեմքը հազվադեպ հանդիպող հիվանդության պատճառով դեֆորմացված է։ Աակայն նա չի տարբերվում իր հասակակիցներից՝ նրանց նման սիրում է խաղալ համակարգչային խաղեր, դիտել մուլտֆիլմեր և ֆիլմեր, սիրում է կենդանիներին։ Եվ մի օր փոքրիկը պետք է գնա դպրոց․․․
Դե ինչ, մենք փորձեցինք օգնել ձեր աշնանային շաբաթ, կիրակի օրերը հետաքրքիր դարձնել՝ առաջարկելով տարբեր ժանրերից ֆիլմեր, որոնք կինոքննադատների կողմից բավականին լավ արձագանքներ են ստացել։ Իսկ դո՞ւք ինչ ժանրի ֆիլմեր եք նախընտրում։