Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական շարժման ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բարեկամ, այսօրվանից ես իմ կուսակցական ընկերների և համախոհների հետ մտնում եմ ընտրապայքարի մեջ, ինչպես որ շատերդ էիք պնդում, ԱԺ արտահերթ ընտրություններում՝ Քրիստոնե-ժողովրդական վերածնունդ կուսակցության ընտրացուցակով: Ընտրացուցակը գլխավորելու եմ ես՝ որպես Հայաստանի Քրիստոնեա- դեմոկրատական շարժման ղեկավար: Զբաղեցնելու ենք ԱԺ աջ-կենտրոնը: Դեպի Լյառն Մասիս»: