Երեկ ԱԺ-ում Նիկոլի ելույթում հոգուս դիպչողն այն էր, որ տեսել ու զգացել է, թե ոնց իր աչքի առաջ մարդ քանդուքարափ է լինում։ Ունեցել եմ շատ առիթներ կրկնելու հետևյալ միտքը՝ մարդ իր կյանքում երեք գլխավոր փորձության է առերեսվում ու եթե կարողացավ դիմանալ, ապա կմնա ՄԱՐԴ։ Դրանք են` փողի փորձությունը, փառքի փորձությունը և իշխանության փորձությունը։
Այսօրվա դրությամբ (1988-ից սկսած մինչ երեկ) այս երեք փորձություններն ամբողջովին դիմակայած ու նույն ՄԱՐԴԸ մնացած ընդամենը 10-ին ունեմ իմ արժեքային գնահատման դաշտում, ու երևի նրանցով Աստված ինձ պարգև է արել։
Այսքանը: Հուսամ այս մի անգամ գրածս հակիրճ է ու այնքան ժամանակ չի խլի, որ ասեն` երկար էր, ոչ կարդալն էր ստացվում, ոչ նայելը։
Դուխով