ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Ադրբեջան այցելության ժամանակ նշում է, որ ԱՄՆ հարաբերություններն Ադրբեջանի հետ ունեն ռազմավարական նշանակություն։
Հաջորդ օրը Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետը հանդիպում է Իսրայելի իր պաշտոնակցին, ով ասում է, որ Իսրայելը հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ հատկապես ռազմական ոլոտում։
Իմ համեստ կարծիքով, մենք տարածաշրջանում լրիվ կտրված և գործընթացներից դուրս, մի բառով՝ ամբողջությամբ սուբյեկտի կարգավիճակում ենք, որովհետև ժամանակին չի եղել ու հիմա առավել ևս չկա մերձավորարևելյան արտաքին քաղաքական հստակեցված ռազմավարություն։ Ու էս ֆոնին Ադրբեջանի ակտիվացումը ԱՄՆ և Իսրայելի հետ, Թուրքիայի մտերմացումը ՌԴ հետ, Իրանի նոր դերը և նմանատիպ այլ խիստ հրատապ հարցեր կարիք ունեն ոչ միայն խոր ու մշտական վերլուծման, այլև ենթադրում են գործողությունների խիստ ճկուն ու մտածված պլան։ Հույս ունեմ, որ դա առնվազն գիտակցում ենք։