Պարոն Վարչապետ, որ դուք ավանդական ընտանիքի կողմնակից եք, դա ակնհայտ է ձեր գեղեցիկ ընտանիքի օրինակով, սակայն ԼԳԲՏ համայնքների հետ կապված հարցում բացարձակ էական չէ Ձեր, իմ կամ որևէ մեկի անձնական դիրքորոշումը, և առհասարակ այն հարցում, թե ով անձնապես ինչ սեռական կողմնորոշում ունի: Հարցը այդ կոնտեքստից չէ, որ հանրության մոտ դժգոհություն է առաջացնում: Եվ այն որ երկու միասեռական լքել են Հայաստանը ընդհանրապես տեղին չէ այն ֆոնին, երբ մարդիկ ընտանիքներով են լքում Հայաստանը գյուղական համայնքների թերի զարգացման, աշխատաշուկայի դժվար պայմանների, փոքր և միջին ձեռնարկատիրության շուկայի բացակայության և այլ պատճառներով, և Հայաստանցիներին հանդիպելիս նույնպես ասում են. «Հազիվ փախանք էդ անտեր Հայաստանից»: Հանրության դժգոհությունը առաջացնում է ոչ թե առանձին միասեռականների առկայությունը (կարծեմ մենք այդքան տգետ կամ վայրենի ազգ չենք, ինչպես փորձում են ներկայացնել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները՝ դրամաշնորհ ստանալու ակնկալիքով), այլ ԼԳԲՏ համայնքի ակտիվ, գերակտիվ ԼՈԲԲԻՆԳԸ, որն ավելի է ակտիվացել հեղափոխությունից հետո: Հանրությանն անհանգստացնում է, թե...
1. Հայաստան ներգրավվող դրամաշնորհներից ո՞ր տոկոսն է ուղղված ավանդական արժեքների քարոզչությանը, ավանդական ընտանիքների ամրապնդման խնդիրների լուծմանը, ծնելիության խթանմանը և ո՞ր տոկոսն է ուղղված ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շահերի պաշտպանությանը, քարոզչությանը, նրանց կրթմանը, համայնքի ընդլայնմանը,
2. Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական ակտերի կամ խնդիրների ո՞ր տոկոսն է ուղղված բնակչության կյանքի որակի բարելավմանը, հաշմանդամների խնդիրների լուծմանը, անբուժելի հիվանդություններով տառապող մարդկանց առաջնային օգնության ապահովմանը, թմրամոլների օգնությանը և ո՞ր տոկոսն է ուղղված սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպանությանը, նրանց իրավունքների ամրապնդմանը, նրանց կողմից իրականացվող լոբբինգի շրջանակներում բխող հարցերի քննարկմանը:
3. Հայաստանի երիտասարդության ո՞ր տոկոսն է ներգրավված ազգային և ավանդական արժեքների վերաբերյալ կրթական ծրագրերում և ո՞ր տոկոսն է ներգրավված միասեռականության, ֆեմինիստական և նմանատիպ այլ միջոցառումներում:
4. Հանրությանը անհանգստացնում է ԼԳԲՏ համայնքի զոռբայությունն ու իրենցից տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց հանդեպ ակնհայտ ագրեսիան (նկարները կից), վախի մթնոլորտի տարածումը և այլանդակ պահվածքը, որն ուղղորդված խրախուսվում է իրենց անկախ լրատվամիջոց համարող լրատվականների կողմից (տես նկարը, թարմ օրինակ՝ Շուռնուխի դեպքը):
5. Հանրությանը անհանգստացնում է, որ ազգային արժեքների ամրապնդման ոլորտում ոչ մի հասարակական կազմակերպություն դրամաշնորհ չի կարողանում հայթայթել, բայց բավական է ծրագիր ներկայացվի աղանդների կամ սեռական փոքրամասնությունների պաշտպանության գծով, մի քանի դեսպանատուն հերթ կկանգնեն այդ ծրագրերի ֆինանսավորման համար:
Սրանք են խնդիրները, որոնց հետ բախվում ենք, ոչ թե յուրաքանչյուրիս անձնական դիրքորոշումը: