Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը միացել է Ջերմուկի բնակիչների բողոքին։ Նա իր ֆեյսբուքյան էջում ուղերձ է հղել՝ դեմ արտահայտվելով Ամուլսարի հանքի շահագործմանը։
«Ինձ համար սա խնդիր է, քանի որ ազդում է Հայաստանում ապրող մարդկանց վրա: Ոչ ոք չի հարցնում այնտեղ ապրող մարդկանց՝ ուզո՞ւմ են նրանք այդ հանքը, թե՞ ոչ։Մենք գիտենք, որ հանքերը վնաս են հասցնում բնական միջավայրին: Ոչ մի երաշխիք չկա, որ աղտոտիչները չեն թափանցի ջրային ավազաններ»,- ասել է Սերժ Թանկյանը։