Առողջապահության նախարարության գործելաոճի և գրանցած արդյունքների դեմ բողոքի ալիքը ավելի արագ տեմպերով է հասունանում քան կարելի էր պատկերացնել:
Դժգոհությունը մի ուղղությամբ չէ... մարդիկ դժգոհում են նախարարի «թաքուն» նշանակումներից, շտապ օգնության ծառայությունից, ընտրած քաղաքականության ուղղությունից, թերի հետազոտված, բայց պարտադրվող պատվաստանյութերի կիրառումից, նախարարության ենթակայության տակ գտնվող բժշկական հաստատությունների գործելաոճից և այլն...
Մյուս կողմից դժգոհում բուժաշխատողները' մարդիկ, ովքեր որ հասկանում են թե ինչ է կատարվում առողջապահության նախարարությունում: Հասկանում են, որ սա ուղակի գործի իմիտացիա է և ուրիշ ոչինչ...
Մեծ հաշվով ժողովուրդը դժգոհ է առողջապահության նախարարի աշխատանքից:
Բա ու՞ր մնաց վարչապետի խոստումը, որ «իշխանությունը պտկանում է ժողովրդին»..., եթե վարչապետի խոսքը համապատասխանում է իրականությանը, ապա առողջապահության նախարարը պետք է փոխվի շատ կարճ ժամանակահատվածում...
#տապալվածառողջապահություն