Համաձայն պայմանավորվածության, այսօր Միհրան Հակոբյան-ի, Ֆարմանյան Սամվել-ի և Արման Սաղաթելյանի հետ միասին հանդիպեցինք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
Ներկայացրեցինք առաջնագծի տեղեկատվական արագ արձագանքման համակարգի ստեղծման մեր գաղափար- առաջարկների փաթեթը, նաև որքանով հնարավոր է, փորձեցինք տեղեկանալ նախարարի դիտարկումներին' ՀՀ- Ադրբեջան և Արցախ- Ադրբեջան սահմաններում տիրող իրավիճակի, առաջնագծում իրականացվող ծրագրերի և դրանց շարունակականության վերաբերյալ:


Իհարկե, կարևորում ենք հանդիպումը, շնորհակալ ենք նախարարին պատրաստակամության և մեր հանդիպման նախաձեռնությանն արագ արձագանքելու համար: Հուսով ենք, որ հանդիպումը փոխադարձ հետաքրքիր էր, օգտակար և արդյունավետ, ի դեպ' ոչ միայն կարճաժամկետ հեռանկարի իմաստով: