Մի կողմ եմ թողնում Գևորգ Մանուկյանի ու Դիանա Գասպարյանի վեճի բովանդակային կողմը՝ Դիանան ինչպես է հիմնավորել մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներին դատող դատարանում իր գործունեությունը, տեսակետը կամ ում մոտ ինչ է ասել, և ինչից է զայրացած Գևորգը:
Բայց մի՞թե նա իր հարազատներին չի ասել, որ ինքն արդեն մտնում է քաղաքականություն, որ, այո, իրեն քննադատելու են, անցանկալի ու անընդունելի է, բայց անգամ վիրավորելու են:
Հասկանում եմ, որ հայրն աղջկա պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու է (մենք էլ աղջկա հայր ենք ու անտարբեր չենք լինի նման դեպքերում), բայց դե սա խոսակցություն չի էլի... Ի վերջո, եթե գտնում են, որ Գևորգը զրպարտում է, կարող են դատարան դիմել․ չէ՞ որ Դիանան նաև իրավաբան է, որքան հասկանում եմ...