Այս պահին սոցիալական ցանցերի իրանական սեգմենտում տարածվում են հայտնի սաուդացի լրագրող Ջեմալ Խաշքաջիի մասնատված մարմնի սարսափելի լուսանկարները...
Հիշեցնեմ,որ ընդդիմադիր սաուդացի լրագրողը կորել էր Ստամբուլում սույն թվականի հոկտեմբերի 2-ին,երբ այցելել էր Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան՝ամուսնալուծության փաստաթղթերը ստորագրելու...Լրագրողի անհետանալուց օրեր անց Թուրքիայի իշխանությունները բացահայտ մեղադրեցին Էր Ռիադին լրագրողի անհետացման մեջ,սակայն Սաուդյան Արաբիայի իշխանությունները կտրականապես հերքում էին,որ կապ ունեն լրագրողի անհետանալու հետ... Արևմտյան և թուրքական ԶԼՆ-ները մի քանի օր էլ տեղեկություններ էին տարածում,որ սաուդացի լրագրողին դաժան կտտանքների են ենթարկել,սպանել են,իսկ մարմինը մասնատելուց հետո այն տարհանել են հյուպատոսարանի տարածքից Էր Ռիադից Ստամբուլ ժամանած 15 սաուդացիներ,ովքեր ունեցել են դիվանագիտական անձնագրեր...Խաշքաջիի անհետանալուց մեկ օր անց նրանք լքել են Թուրքիայի տարածքը...
Հ.Գ.Ամենահետաքրքիրը նրանում է,որ անհետացած լրագրողի մասնատված մարմնի լուսանկարները հրապարակել են Սաուդյան Արաբիայի թշնամի իրանական կայքերը...
Սպասենք հետագա զարգացումներին...