Այսօր համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է 2018 Գլոբալ մրցունակության ինդեքսը, և Հայաստանը 100 հնարավորից 60 միավորով զբաղեցրել է 70-րդ տեղը 140 երկրների շարքում, երկու կետով բարելավելով նախորդ տարվա իր դիրքը։ Ադրբեջանը ևս ունի 60 միավոր, Վրաստանը՝ 61 միավոր, բայց հատկանշական է, որ Հայաստանը, ունենալով ավելի փոքր ներքին շուկա և մակրոտենտեսական ռեսուրսներ, զգալիորեն գերազանցում է հարևաններին մարդկային ռեսուրսների (հիմնականում առողջության) որակով, այս ուղղությամբ այն ընդհանրապես ԱՊՀ բոլոր երկրների առաջատարն է։ Հայաստանը նաև անցած տարվա ընթացքում առաջընթաց է գրանցել 12 չափվող ուղղություններից 11-ի մասով։ Իհարկե, դեռ չենք անցել Շվեյցարիային ու Սինգապուրին, բայց փաստորեն գտնվում ենք ճիշտ ուղղու վրա, հիմա էլ բոլոր հնարավորությունները ունենք ավելի արագ շարժվելու։
Կից նյութն՝ այստեղ