ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ֆրանկոֆոնիայի գագնաթաժողովի ժամանակ ծախսված գումարներին․ 

«Ֆրանկոֆոնիայի համերգի միջոցառումների դիզայնի մշակման, կազմակերպման ու իրականացման մասով կնքվել է պայմանագիր ֆրանսիական նընկերության հետ (ապրիլի 14-ին)։ 

 

Նույն ընկերությունն, ըստ պայմանագրի, պետք է համանման աշխատանքներ իրականացնի Երևան 2800-ի մասով։ Այդ երկու ուղղություններով աշխատանքների համար կնքված ընդհանուր պայմանագրային գումարը կազմում է 2մլն 120 հազար եվրո։

Իհարկե, Ֆրանկաֆոնիայի վրա ծախսված գումարները շատ ավելին են, մասնավորապես, հյուրանոցներ, վրաններ և այլն։ Ավելին, դրանք հիմնականում իրականացվել են մեկ անձի հիմքով․․․»։