Վրաստանի նախկին ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ով նաև գործող իշխանության կողմից առաջադրված նախագահի թեկնածու է, քննադատում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կատարած գործողությունների, որի արդյունքում Վրաստանը սկսել է կախման մեջ գտնվել Ադրբեջանից ու Թուրքիայից: Սաակաշվիլին տարիներ շարունակ քաղաքացիություն է շնորհել ադրբեջանցիների և թուրքերի, որոնք ընդհանրապես կապ չեն ունեցել Վրաստանի հետ, Զուրաբիշվիլին կարծում է, որ այդ քայլով ոտնահարվել է Վրաստանում ապրող հայերի իրավունքները:
Այս պահի դրությամբ Վրաստանի գործող իշխանության «Վրացական երազանք» կուսակցության նախագահի թեկնածուն հակաադրբեջանական քարոզչությամբ է զբաղվում, որը ձեռնտու է վրացահայերին: Չգիտեմ հետագայում ինչպես կդասավորվի իրավիճակը, սակայն Վրաստանին իրոք հարկավոր է որոշակի չափով ազատվել թուրք-ադրբեջանական կախվածությունից և Սալոմե Զուրաբիշվիլին իր քարոզարշավը սկսել է հենց այդ գաղափարով, մնում է հետագայում չփոշմանի կամ չազդեն իր որոշումների վրա: