Ինչքան հասկանում եմ, կարմիր գծերի նպատակը կայանատեղիների խնդրի կարգավորմանն է ուղղված, ոչ թե բյուջեյի կարգավորմանը: Եթե կենտրոնում ինչոր տրամաբանություն կա դրա մեջ, ապա կենտրոնից դուրս այն ոչ միայն խնդիրը չի լուծում այլև նոր խնդիրներ է առաջացնում: Չնայած ոնցոր թե կենտրոնում էլ խնդիրը չի լուծում:
Հիմա կարմիր գծերի առաջացրած խնդիրներից երկուսի մասին:
1. Օրինակ մեր փողոցը՝ Սեբաստիա փողոցը, միշտ 70-80 տոկոսով ազատ է կայանման համար: Փոխարենը մարդիկ, հատկապես տարածքի բնակիչները, տուգանքներից խուսափելու համար մեքենաները կայանում են բակերում: Արդյունքում ունենք դատարկ փոխոցներ և լիքը բակեր, ինչը խնդիր է բակերում տեղաշարժվելու առումով: Մանավանդ երեկոյան, երբ երեխաները բակերում տարբեր խաղեր են խաղում և ակամայից մեքենաները վնասում են:
2. Շրջաններից ոչ հաճախ Երևան եկողների համար կարմիր գծերը ևս անհարմարություն են հանդիսանում: Մանավանդ, երբ մարդիկ կենտրոն չեն գալիս, այլ Երևանի ոչ կենտրոնական հատվածներ, որտեղ լիքը կայանման տեղ կա, բայց անիմաստ վճարում են, կամ տուգանվում:
Այսպիսով կարմիր գծերը ոչ միայն ծառայություն չեն մատուցում, այլև խնդիրներ են առաջացնում: Իսկ կենտրոնում, կամ շատ քանակի մեքենաներով առկա վայրերում կարելի է կիրառել նախկին պրակտիկան, ուղղակի ավելի լավացնելով ու ճիշտ համակարգելով: Նախկինում նման վայրերում կաին այսպես կոչված <<պարկովշիկներ>>, հայերենով երևի կլինի կայանավարներ: Սա ոչ միայն այդ մարդկանց համար աշխատանք էր, այլև նրանք ծառայություն էին մատուցում: Այսինքն նախ օգնում էին մեքենան ճիշտ և անվտանգ կայանելու հարցում, երկրորդ հսկում էին, որ մեքենայից բան չպակասի, կամ չվնասվի: Կարելի է դա կազմակերպել համակարգված ձևով, և այդ կայանավարները հանդիսանան քաղաքապետարանի աշխատակից, ինչպես օրինակ կանաչապատման աշխատակիցները:
Իմ ընկեր ավագանիներին խնդրում եմ կարմիր գծերի հարցը քննարկելիս այս դիտարկումները ևս ներկայացնել ավագանու ողջ կազմին և քաղաքապետին: