Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների ինքնաթիռները: «Նախագահական ինքնաթիռները բոլորը գեղեցիկ կայանված են օդանավակայանում»,- գրել է նա:
Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցել են աշխարհի 84 երկրների պատվիրակություններ: