Գերմանիայում կենտրոնամետ ուժերը պատմական մինիմումի են հասել: Երբ ֆաշուլները դարձան երկրորդ մեծ կուսակցությունը, որոնց վարկանիշը բարձրանում է օր-օրի, բնականաբար հակազդեցությունն էլ պիտի մեծանար, ու հակազդեցությունն էլ պիտի լիներ իրենց աշխարհայացով տրամագծորեն հակառակ կողմում գտնվող կանաչների կուսակցությունը իրենց գաղափարական պսևդոլիբեռալիզմով: Հիմա էլ իրենց վարկանիշը կտրուկ բարձրացավ և ֆաշուլներին ստիպեցին բավարարվել երրորդ պատվավոր տեղով: Ու կարևոր է էս երկու, մոտ ապագայում մրցակից կուսակցությունների աշխարհաքաղաքական առաջնահերթությունների մասին տեղյակ լինել' ֆաշուլները' հակաամերիկա, կանաչները' հակառուս:
Մեզ իհարկե օգուտ չի Եվրոպա-Ռուսաստան առճակատումը: Էդ տեսանկյունից ֆաշուլները վատ չեն նայվում: Համ էլ ընդգծված հակաիսլամական են տրամադրված, հատկապես իրենց երկրում օր-օրի ոտքը պնդացնող, սերունդներով ոչ միայն չձուլվող, այլև չինտեգրվող, դեռ մի հատ էլ ձուլող բոլորիս հայտնի ազգի նկատմամբ: Խելքներս աշխատացնենք' կիմանանք դա մեր օգտին ինչպես կարելի է օգտագործել, բայց իհարկե պիտի լինել շատ զգույշ գործիք չդառնալու համար:
Իսկ կանաչները իրենց չափից դուրս մարդասիրական ուտոպիաներով ավելի են խորացնելու հասարակության մեջ առկա անհամերաշխությունը, բայց քանի դեռ նրանք իշխանություն ունեն, պետք է անհապաղ օգտվել դրանից ու սկսել աշխատել ցեղասպանության հետևանքով Գերմանիային տրամադրված կապիտալի վերադարձի հարցին լուծում տալու համար, ուսումնասիել նաև երկրորդ աշխարհամարտի վնասների հատուցման պահանջ ներկայացնող երկրների փաստաթղթերն ու հիմքերը, մենք էլ դիանց առկայության դեպքում մեր փաստաթղթերը պատրաստենք, թե չէ ֆաշուլներից մի գրոշ պոկել հետո չի ստացվի:
Պետք է էդ հարցերը քննող ու փաստերը իմի բերող պետական հանձնաժողով ստեղծենք, մեր սիրելի Չեմ Ըյոզդիմիրն էլ կանաչների ամենակարկառուն դեմքերից է, իր հետ սերտացնենք հարաբերությունները: Իսկ մինչ այդ, յուրաքանչյուրս կարող ենք կանաչների պատգամավորներին նամակներով հարցում անել, թե ինչու Գերմանիան պատասխանատվություն չի ստանձնում ցեղասպանության արդյունքում հայերին հարստահարման ու թալանի վնասը օրինական ձևով հատուցելու համար: