Տնտեսության ակտիվացմանը զուգահեռ, կարծում եմ 3-4 տարի հետո, պետք է մեր երկրում կիրառել մարդուն աշխատած ժամերի քանակով վճարելու համակարգ։ Մեր երկրում աշխատավարձերի մասով ցավալի վիճակ է.
Օրինակ' հաշվում են միջին աշխատավարձ բանկերում, դեղատներում, սուպերմարկետներում և այլուր ու ստանում 150֊250հզ ի սահմաններում միջին թիվ, բայց չեն ասում, որ ղեկավար կազմը ստանում է 2֊3 նույնիսկ 15 մլն դրամ, իսկ մյուս օղակներում այն աստիճանի կտրուկ է իջնում գումարի չափը, որ հասնում է 80֊100հզ դրամի։
Կուզենամ, որ մի օր այս հարաբերությունները կարգավորող օրենք մշակվի ու չմոռանանք, որ աշխատատեղ ստեղծել արտահայտությունը լսելիս պետք է նախ հարցնել, թե որքա՞ն ես վարձատրում մարդուն։ Շատ ցավալի մեկ փաստ էլ կա, դա մանկապարտեզներում և դպրոցներում աշխատող մարդկանց ստացած չնչին աշխատավարձներն են, այս մարդկանց մենք վստահում ենք մեր երեխաներին, ամեն առիթով վերահսկում, հաճախ անտեղի քննադատում, բայց նրանց ստացած չնչին գումարի մասին չենք խոսում։ Մի խոսքով' լիքը գործ կա, լավ է լինելու: