Հայաստանի ներքաղաքական այս իրավիճակը պետք է որքան հնարավոր է շուտ կարգավորվի: Այս վիճակի ձգձգումը վնաս է առաջին հերթին հենց Հայաստանին: Մենք՝ լինելով փաստացի պատերազմի , կամ պատերազմը վերսկսվելու վտանգի առջև, չպետք թույլ տանք նման ճոխություն, որ քաղաքական իրավիճակը մնա այսպիսին:

Մեր ուշք ու միտքը պետք է լինի բանակը, սպառազինությունը, բանակի մարտունակությունը, զինավարժություններն ու զորավարժությունները: Չեմ խոսում տնտեսության մասին, որը ոչ պակաս պատերազմական վիճակում է գտնվում:


Աստված մի՛ արասցե, եթե այսօր կամ վաղը պատերազմ սկսվի, ապա ժողովուրդը չի ների նրանց, ովքեր ձգձգում են ներքաղաքական այս վիճակը...