Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, թե ինչու է վարչապետի մի խորհրդկանը բուլդոզերում մյուս խորհրդականին՝ հրաժարական տալ-չտալու թեմայով, բայց դա միայն առաջին հայացքից։ Սա զուտ տակտիկական նահանջի համար նախատեսված մեխանիզմ է, որ թույլ կտա առանց լուրջ իմիջային կորուստների հրաժարվել դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու սցենարից, եթե դրա հարկը լինի։

Նույնն էլ մերձնիկոլական շրջապատի դուալիստական մոտեցման մասին կարելի է ասել, երբ մի մասը ասում է՝ «Ընտրություններ ու հենց հիմա», իսկ մյուս մասը՝ «Մենք քեզ հրաժարական տալու մանդատ չենք տվել, չանե՛ս»։ Ըստ իրավիճակի, Փաշինյանը կարող է խաղարկել երկու սցներն էլ ու ոչ մի հարց չի լինի, որովհետև կասի՝ «դե հեն ա, մարդիկ պահանջում են, չենք կարող անտեսել մեր կողմնակիցների արդար պահանջը»։

Ամեն դեպքում, հաշված օրերից պարզ կլինի, որովհետև եթե ես իրավացի եմ ու Արմեն Սարգսյանը չի ստորագրելու օրինագիծը ու չի էլ դիմելու ՍԴ, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է շտապի հրաժարական տալու հարցում, այլապես չի հասցնի անգամ պիկետով կանխել օրինագծի վավերացումը։