Հաճախ են գրեթե բոլոր քաքականությամբ ձեռքի հետ զբաղվող «գործիչները» և նորահայտ պաշտոնյաներն օգտագործում ժողովուրդ բառը, ժողովուրդ հասկացությունը, ու հաճախակի չարաշահում այն՝ տեղին, անտեղին…
Ժողովուրդն ինչպես կասի, ժողովուրդն ինչպես կորոշի, ժողվուրդն ինչպես կուզի, ժողովրդի ցավը տանեմ…Ասում եք, սակայն մշտապես կամ հաճախակի ժողովուրդն անում է այն ինչ դուք եք ուզում, ինչ ձեզ է պետք իշխանության հասնելու և այն ատամներով պաշտպանելու համար, և միշտ էլ ժողովուրդը լինում է օգտագործվողի դերում:
Հա՛, այդ նպատակով էլի ժողովրդի ցավը տարեք, սակայն այդ ինչպե՞ս պետք է ասի է ժողովուրդը, առավել ևս որոշի…
Ժողովուրդը կարող է որոշել միայն մի դեպքում՝ ընտրելով կամ հանրաքվեով…ՀՀ-ի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացին, ինչպես դուք եք ասում՝ ժողովուրդը, այլ կերպ և այլ ճանապարհով չի կարող ուզել, ասել և առավել ևս որոշել:
Մնացյալն ամբոխավարություն է և աղերս չունի օրենքի, իրավակարգի, օրինականության և ժողովրդավարության հետ: Ի՞նչ է նշանակում ժողովուրդն ուզում է դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացվի: Այդ ո՞ր ժողովուրդն է ուզում, ովքե՞ր, ի՞նչ քանակության, ինչպե՞ս հասկացան որ ուզում են…Հանրաքվե անցկացրեք թող ՀՀ քաղաքացին որոշի՝ այո՛, թե՞ո՛չ…