Աշոտ Ղուլյանը աչքի է ընկել 1991 թվականին Բաքվից Քարվաճառ ուղարկվող ռազմական շարասյան ոչնչացման ժամանակ: Մասնակցել է Ասկերան, Հադրութ, Շահումյան, Խոջալու, Քարինտակ, Լաչին և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին:

 

Հատկապես աչքի է ընկել 1992 թվականին Շուշիի ազատագրման ժամանակ:

 

Նրա վաշտն առաջինն է մտել Շուշի: 11 անգամ վիրավորվել է, մարմնում ունեցել է մեկ տասնյակից ավելի բեկորներ՝ այստեղից էլ առաջացել է նրա «Բեկոր» մականունը: 1992թ. օգոստոսի 24-ի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ: