Հոկտեմբերի 4-ին ՊԲ <<Տիգրանակերտ>> զորավարժարանում խաղարկվեց մարտական հրաձգությամբ ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն:
Այն առանձնահատուկ էր ժամանակակից մարտավարատեխնիկական հնարավորություններով օժտված մի շարք զինատեսակների ներգրավվածությամբ: Այդ օրն առաջին անգամ, մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում կիրառվեցին նաև նավարկային տեղորոշման համակարգերից անկախ գործող հայրենական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր:
Հատկանշականն այն է, որ նշված անօդաչու թռչող սարքերը նախագծվել ու թողարկվում են Արցախի Հանրապետությունում և ունեն առաջադրված մարտական խնդիրը լիարժեք կատարելու բալոր անհրաժեշտ չափորոշիչները: Հավելենք նաև, որ նախքան դրանց գաղտնազերծելն ու մարտավարական զորախաղերում կիրառելը, նշված ԱԹՍ-ներն անցել են համապատասխան փորձաշրջան և լիովին ապացուցել իրենց արդյունավետությունը: