Արագ փոփոխվող միջաազգային հարաբերություններից Ադրբեջանը փորձում է մաքսիմալ օգուտ ստանալ...
Արդեն տեղեկացրել էինք,որ դեռ օգոստոսի 16-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի «Իրավական հարցերի և պետական շինարարության» հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին ալիևյան ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչ օգուտներ կարող է ունենալ Բաքուն, եթե դառնա ՀԱՊԿ անդամ... ՀԱՊԿ անդամ դառնալու Հուսեյնլիի գլխավոր թեզիսներն են՝ «Պուտինյան ՆԱՏՕ-ի» անդամ դառնալով՝ Բաքուն կկարողանա հետ վերադարձնել, այսպես կոչված, օկուպացված տարածքները և նախնական համաձայն է հետ ստանալ Ջաբրայիլը, Ֆիզուլին և Զանգելանը և էժան գնով զենք կգնի Մոսկվայից...Այսինքն՝ Հուսեյնլիի շուրթերով Իլհամ Ալիևը Մոսկվային հասկացնում է, թե ինչի դիմաց է Ադրբեջանը պատրաստ դառնալ ՀԱՊԿ անդամ... Բացի այդ, Բաքվում նաև չեն վարանում հիշեցնել, որ ՀԱՊԿ անդամ Ղազախստանը, Բելառուսը և Տաջիկստանն ավելի շատ Ադրբեջանի ընկերներն են, քան Հայաստանի...


Հուսեյնիլին այս հայտարարութէյունը պատահական չէր...Նա դա արեց ՌԴ նախագահ Պուտինի Ադրբեջան այցելելուց մի քանի օր առաջ...Ապշերոնյան բռնապետը Պուտինի հետ բացահայտ առուվաճառք էր սկսել ՀԱՊԿ-ում Բաքվի անդամակցության շուրջ...
Պաշտոնական Երևանը այդ ժամանակ լռեց...

 


Սակայն հոկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին,որը վերաբերվում էր ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը հայտարարեց. «Ադրբեջանը երբեք չի լինի ՀԱՊԿ-ի անդամ կամ նույնիսկ դիտորդ. Հայաստանը դա թույլ չի տա»։ Փաշինյանի այս պատասխանը հիստերիա է առաջացրել Բաքվում...Երկու օր մտածելուց հետո Իլհամ բաբան իր անձնական մանկլավիկ Հուսեյնլիի շուրթերով պատասխանեց Հայսատանին,սպառնալով,որ եթե Երևանը խոչընդոտի Բաքվի անդամակցությանը ՀԱՊԿ-ին,ապա,ինչպես ալիևյան ԶԼՄ-ներն են հեգնանքով ՀԱՊԿ-ն անվանում «Պուտինյան ՆԱՏՕ»-ի անդամ երկրները կարող են դադարեցնել Հայաստանի անդամակցությանն այդ կազմակերպությունում...

 


Տկարամիտ Հուսեյնլին Հայաստանին սպառնալով վկայակոչում է ՀԱՊԿ կանոնադրության այն կետը,ըստ որի,ՀԱՊԿ անդամ երկրի անդամակցությունը դադարեցվում է կազմակերպությունում,եթե վերջինս չի կատարում իր ստանձնած պարտականությունները...Զավեշտալի բան է ստացվում..Ե՞րբ է Հայաստանը պարտավորվել կողմ քվեարկել,եթե Ադրբեջանը ցանական դառնալ ՀԱՊԿ անդամ...
Ավելի մանկամիտ և անտրամաբանական սպառանալիք չէր էլ կարելի ակնկալել Ալիևի աշխատակազմից...Այս հիմարությունը նույնիսկ մեկնաբանել պետք չէ...
Եթե այսպես շարունակվի,ապա չեմ զարմանա,եթե շատ շուտով իրականությունից կտրված Իլհամ Ալիևը հայտարարի,որ ՄԱԿ-ի ինչ-որ կոնվեցիայի հանաձայն ՀՀ-ն պետք է ինքնալիկվիդացվի,քանի որ չի կատարում Ադրբեջանի ցանկությունները...

 


Իսկ Փաշինյանի ԱԺ-ում արված հայտարարությունը շատ տեղին էր և ուղղված էր կոնկրետ հասցեատիրոջը՝ Բաքվին,չերազել մի բանի մասին,որը չի իրականանալու...
Հ.Գ.Հետաքրքիր է,տեսնես Էրդողանը ԵՄ-ի հետ բանակցություններում,Ալիևի գործելաոճն ընդօրինակելով, ինչու՞ չի սպառնում այդ կազմակերության անդամ երկրներից, ասենք՝Ավստրիային,Կիպրոսին կամ Հունաստանին,որ եթե վերջիններս շարունակեն ընդդիմանալ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցությանը,ապա կվտարվեն ԵՄ-ից...