Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերթական անգամ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայերենով գրառումներ է կատարել: Էմանուել Մակրոնը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված գրառումներ է կատարել, որոնցից երկուսը՝ նաև հայերենով:
«Շառլ Ազնավուրը Հայաստանի զավակն էր, բարեկամը, դեսպանը: Նա, ով գիտեր պատմության ողբերգությունը, ձայն տվեց նրանց, լռում էին այդ մասին»,- ասված է Մակրոնի գրառումներից մեկում:
Շառլ Ազնավուրը եղել է Հայաստանի որդին, դեսպանը, բարեկամը։ Նա, ով գիտեր Պատմության ողբերգությունը, ձայն տվեց նրանց, ում ցանկացել էին լռեցնել։ https://t.co/p5vWJbguiP
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) 5 октября 2018 г.
«Շառլ Ազնավուրի շնորհիվ այսօր հնարավորություն կա հիշելու, թե ինչ ենք մենք պարտք այն հայերին, ովքեր փախչելով իրենց հայրենիքից, եկել են շենացնելու մեր հայրենիքը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:
Շառլ Ազնավուրի միջոցով, այսօր առիթ է հանդիսանում հիշեցնելու այն ինչ , որպես ազգ, մենք պարտավոր ենք այս բոլոր Հայերին, ովքեր, փախչելով իրենց հայրենիքից, եկել են մեծացնելու մերը հայրենիքը։ https://t.co/VZomqaHu63
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) 5 октября 2018 г.
«Դեռ երկար ժամանակ միլիոնավոր տղամարդիկ և կանայք կծնվեն՝ իրենց հիշողության մի անկյունում ունենալով Շառլ Ազնավուրի երաժշտությունն ու խոսքերը, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»մ- ասված է Էմանուել Մակրոնի մեկ այլ գրառման մեջ: