Էրդողանը հայտարարել է Սիրիայից թուրքական զինուժի դուրսբերման նախապայմանների մասին, այն է՝ Անկարան դուրս կբերի իր զինուժը Սիրիայի տարածքից, երբ այդ երկրում «ազատ ու ազնիվ» ընտրություններ անցկացվեն։
Հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Էրդողանը մտադիր է թուրքական զինուժը պահել Սիրիայում այնքան ժամանակ, որքան Սիրիան կղեկավարի Բ. Ասադը։ Ասել է թե, ըստ էության նախապայմանը ոչ թե ազատ ընտրությունների անցկացումն է, այլ՝ հեղաշրջումը։