Ադրբեջանը երբեք ՀԱՊԿ անդամ չի դառնա: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Ադրբեջանի ՀԱՊԿ անդամ դառնալու ցանկությանը վերաբերող հարցին:
Հայաստանը երբեք դա թույլ չի , նշել է վարչապետը, քանի որ ՀԱՊԿ-ում ցանկացած փոփոխության ժամանակ հաշվի են առնում բոլոր կողմերի ցանկությունները իսկ Հայաստանի վերաբերմունքը այդ հարցին շատ հստակ է:
«Հայաստանը երբեք չի համաձայնի, որ Ադրբեջանը դառնա մեզ համար շատ կարևոր ռազմաքաղաքական կազմակերպության անդամ կամ նույնիսկ դիտորդ», - հայտարարել է Փաշինյանը:
Նա ավելացրել է նաև, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի ինտեգրման վերաբերյալ ցանկացած խոսակցություն անհիմն է:
Աշոտ Ասատրյան