Չգիտեմ` ինչպես կհանգուցալուծվի ստեղծված իրավիճակը, բայց իրադարձություններն արագացան, ու դա անգամ դրական է: Հանգուցալուծումը մոտ է, և ինչպիսի ելքով էլ լինի այն, խիստ կարևոր է ՀՀ-ում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման համատեքստում:
Փաշինյանը սրեց, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն վա բանկ գնացին ու շատ պարզ պատճառով: Հիմա խաղի non zero sum բնույթը միանգամից փոխվեց zero sum game-ի, ու արդյունքում հաղթողը վերցնելու է ամեն ինչ, իսկ թե այս խաղում ժողովուրդն ու ՀՀ-ն ինչ կստանան, խիստ հարցական է: Ես՝ որպես քաղաքացի, այս գործընթացի որևէ ելքից հաղթող դուրս չեմ գալու:
Խաղաղություն և խոհեմություն «պատերազմող» կողմերին:
Նարեկ Սամսոնյան