Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Թողնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ կուսակցությանը երկրի համար այս վճռորոշ պահին ինձ վստահելու և նախարարի պաշտոնում առաջարկելու համար։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Նախագահին, կառավարության բոլոր անդամներին, ԱԺ պատգամավորներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին և իհարկե գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին, հողի մշակներին, ձեռնարկությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին այս 4,5 ամսվա համատեղ աշխատանքի համար։

Թե՛ որպես նախարար, թե՛ որպես մարզպետ և փոխնախարար աշխատել եմ՝ առաջնորդվելով իմ սկզբունքներով, չխուսափելով պատասխանատվությունից ու նախաձեռնություն ցուցաբերելուց, ներդնելով իմ գիտելիքների ու փորձի ողջ պաշարը։

Թերևս այսքանը։ Լավ եղեք»: