Երգչուհի Սելին Դիոնն իր ֆեյսբուքյան էջում Շառլ Ազնավուրի հետ լուսանկար է հրապարակել և վերջինիս հիշատակին գրառում կատարել․

«Այսօր մենք «մնաս բարով» ենք ասում պարոն Շառլ Ազնավուրին՝ Հայաստանի զավակին, ով դարձավ ֆրանսերեն սիրային երգերի ամենահռչակավոր դեսպանը։

Որպես արտիստ՝ բեմը մինչև վերջերս էլ նրա տունն էր։

Նրա ռոմանտիկ բալլադները տարբեր սերունդների մասն են կազմում, ուստի ողջ աշխարհն է սգում նրա մահը։ Պարոն Շառլ, դու միշտ կմնաս ինձ համար «For me Formidable» (երգի անվանումը թարգմանաբար՝ «Ինձ համար հիասքանչ»)

Իմ սերն ու ցավակցությունները նրա ընտանիքին։

Սելին»։