«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։

 

Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։

Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»։

Նշենք, որ Սևակ Միքայելյանը ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքաայելյանի որդին է: