Ֆեյսբուքյան օգտատեր Ամուշիկ Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և կից նկար տեղադրել.

«Պապան արեց իր քայլը.

 

«Իմ Քայլը» քանդակը Վանաձոր-Գյումրի ճանապարհին, որպես հեղափոխության ոգին արթուն պահող խորհրդանիշ»:

Քանդակը պատկերում է Նիկոլ Փաշինյանին՝ հայտնի գլխարկով, ուսապարկով, հենց այնպիսի տեսքով, ինչպիսին մարտի վերջին նա սկսել իր քայլարշավը Գյումրուց` 14 օրում հասնելով Երևան: