ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանվով անցավ երևանյան ավանդական «Գունազարդ վազքի» երթուղու մի մասով։ ՀՀ վարչապետն իր հեծանվավազքը ներկայացրեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում. նա Հանրապետության հրապարակից Վազգեն Սարգսյան փողոցով հասավ «Գունազարդ վազք»-ի եզրագիծ, այնուհետև թեքվեց դեպի Խորենացու փողոցի խաչմերուկ և Վազգեն Սարգսյան փողոցի սկզբնամաս, որտեղ նրան դիմավորեց գործարար, մարդասիրական «Ավրորա» մրցանակի համահիմնադիր, «Ամերիաբանկ»-ի խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը։

 

Նիկոլ Փաշինյանը և Ռուբեն Վարդանյանը կմասնակցեն «Ամերիաբանկ»-ի այդտեղ կառուցված նոր գլախամասային գրասենյակի բացմանը։