Հայաստանի Հանրապետական կուսակցության հոկտեմբերի 15-ին հանրահավաք չի իրականացնելու: Այս մասին սեպտեմբերի «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով մամուլում տարածված լուրերին, թե ՀՀԿ-ն հոկտեմբերի 15-ին նախատեսում է հանրահավաք անցկացնել:
«Տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ-ն հոկտեմբերի 15-ին հանրահավաք է իրականացնելու չեն համապատասխանում իրականությանը։ Խնդրում եմ լրատվական միջոցներին Հանրապետական կուսակցությանը վերաբերող լուրեր և նորություններ հրապարակելուց առաջ ճշտել դրանց իսկությունը ՀՀԿ գրասենյակից»,- գրել է Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահը նշել է նաև, որ Հավաքների ազատության սահմանադրական իրավունքից օգտվելու որոշման դեպքում ՀՀԿ-ն պատշաճ կերպով կիրազեկի հանրությանը՝ օրենքով սահմանված կարգով: