Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն միավորումների շրջանակում հետագա համագործակցությանը:
Երեկոյան վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված ոչ պաշտոնական ընթրիքին: Ու ցավով պետք է նշեմ, որ այդ ընթրիքի ժամանակ Փաշինյանին, չգիտես ինչու, նստեցրել էին մնացած ղեկավարներից բավական հեռավորության վրա։
Սա երկու բան կարող է նշանակել. առաջին՝ Փաշինյանին ցույց են տալիս, որ ուրախ չեն ԱՊՀ-ի կամ ՀԱՊԿԻ մասով նրա վարած քաղաքականությունից, կամ էլ ուղղակի չեն ցանկանում իրենց կողքին տեսնել ժողովրդավար ճանապարհով ընտրված ղեկավարի։ ՉԷ որ այնտեղ ներկաներից յուրաքանչյուրը կառավարում են իրենց երկիրը արդեն տասնյակ տարիներ։