Լավ է, որ շատերն են բարձրաձայնում նոր ընդդիմադիր ուժերի անհրաժեշտության մասին, որոնք պիտի ունենան կառուցողական ու հիմնավորված քննադատական մոտեցումներ։ Այդ անհրաժեշտությունը այս պահին հատկապես կարևոր է ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ և այլ նման ներկա որակի խմբավորումներին չեզոքացնելու համար:

Հաշվի առնելով որ;
- իշխանություններին վերահսկող ու հավասարակշռող բավարար հանրային ինստիտուտներ չունենք,
- քաղաքական դաշտը դեռ նոր պիտի կարգավորվի, քաղաքակական մշակույթ ձևավորվի,
- նոր կուսակցություններ պետք է ձևավորվեն, և մյուսների հետ միասին համապատասխանցվեն նոր պահանջներին, ու այդ որակով ճանաչելի և ընդունելի լինեն հանրության համար,
- և այս ամենը մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները իրագործելու համար պահանջվող ժամանակը շատ սուղ է,

կարծում եմ շատ կարևոր է որ նշածս գործընթացները լայնորեն լուսաբանվեն, հատկապես հեռուստաեթերի միջոցով, ընդ որում գուցե առանձին թեմատիկ հաղորդումներ եթեր արձակվեն Ա. քաղաքակական մշակույթի ձևավորման, Բ. կուսակցություններին հանրությանը ներկայացնելու, նրանց գործունեությունը լուսաբանելու, դրանց միջև բանավեճեր կազմակերպելու, Գ. հանրային ինստիտուտներ ձևավորելու նպատակով:

Կարծում եմ ուժեղ ու հավասարակշռված պետականություն ունենալու համար այս ամենը պետք է բխի է նաև ՔՊ շահերից։

Հասկանում եմ որ գրածս ուտոպիական կարող է ընկալվի, քանի որ մի քանի ամսում դժվար է, եթե ոչ անհնար, քիչ թե շատ լիարժեք կարգավորել քաղաքական դաշտը, ունենալ նոր քաղաքակական մշակույթ և կուսակցություններ, հատկապես երբ հեռուստաընկերությունները դեռ նախկինների վերահսկողության տակ են, բայց այս ուղղությամբ մտածել է պետք:

Եթե մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները այս խնդիրներում էական բան չփոխվի, ապա գերադասելի է որ ԱԺ ընտրվի ոչ ավել քան երկու տարի ժամկետով, քանի որ դեռ չի բացառվել նախկին ուժերի ներկայությունը: Այդ ընթացքում անհրաժեշտ է նաև նոր Սահմանադրություն ընդունել:

Ինչ վերաբերվում է արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությանը, ապա դա առանձին թեմա է: