Հայաստանի նոր իշխանությունների համար հինգ ամիսը բավարար ժամանակ էր արտաքին օրակարգի ձևավորման համար, գոնե կատարվող այցերին նորմալ պատրաստվելու համար...
Վարչապետ Փաշինյանի մոտ արդեն քանիցս այլ երկիր, որևէ միավորի ժողովին կամ որևէ միջազգային կազմակերպությանը մասնակցություններում, նկատելի է՝ հավուր պատշաճի պատրաստվածության պակաս կա և այստեղ թույլ տվեք նկատել, որ խոսքս բովանդակային պատրաստվածության մասին է, ոչ թե՝ լեզվական հմտությունների զարգացման...
Առանց որևէ լուրջ ասելիքի Հայաստանն ամփոփեց ԵԱՏՄ վերջին գագաթաժողովը, առանց որևէ լուրջ ասելիքի կայացան բրյուսելյան հանդիպումները: Նույն ճակատագրին արժանացավ նաև ՄԱԿ գագաթաժողովը. աշխարհին Հայաստանից ուղղված հստակ մեսիջի բացակայությունն էր, որ Փաշինյանի ելույթը կառուցեց հինգ-վեց ամիս առաջ մեկնարկած և ցայսօր շարունակվող նախորդ իշխանությունների դեմ պայքարի մանրամասների տրամագծում: Արտաքին ու ներքին հարթակները տարանջատել է պետք !!!
Նման քաղաքականության շարունակականությունն անթույլատրելի է: Հակառակ պարագայում կկորցնենք աշխարհի հիացմունքն ու հարգանքը մի քանի ամիս առաջ մեր երկրում արձանագրված ժողովրդավարության ամենագեղեցիկ դրսևորման նկատմամբ: