Եթե մենակ Հենոյի դիվանագիտական անձնագիրը զրոյացնեին, ես կասեի, որ իրավացի եք, սա մանրախնդիր ու տհաճ քայլ է, բայց 200+ նման անձնագրեր են զրոյացվել:
Կա օրենք ու հստակ կանոնակարգ, թե ում և ինչի համար է հասնում նման անձնագիր: Եթե քաղաքացին այդ չափորոշիչների տակ չի ներառվում, ապա ով ուզում է լինի' Հենո, թե' Մայր Թերեզա,նա այդպիսի անձնագիր չպետք է ունենա:
Իսկ բոլոր այն թեզերը, թե թրաշամանուկին նախարարի պաշտոն հասնում է, իսկ մեր Հենոյին սկի դիվանագիտական անձնագիր չի հասնում, «բա ինչո՞ւ Սերժի ժամանակ չէիք խոսում» բովանդակային շարքից են:
Կա օրենք, պետք է պայքարել մի տեսլականի համար, երբ բոլորը հավասար են օրենքի առաջ, ոչ թե բոլորը հավասար են, իսկ ոմանք' ավելի հավասար են: