Անկեղծ, կապը միանշանակ չէ Երևանի քաղաքապետի ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ջախջախիչ հաղթանակի և ձեռքներիցս մեկ անգամ բաց թողած, բայց հույսներս դեռ չկտրած խորհրդարանական արտահերթ ընտրությունների միջև։
Հակառակը, բոլոր այն խորհրդարանական ուժերը, որոնք հնարավոր է իրականում գործով աջակցեին արտահերթի իրականություն դառնալուն, հիմա արդեն հնարավոր է կորցնեն շահագրգռվածությունը ու թեկուզ քողարկված պայքարեն դրա դեմ։ Իսկ քաղաքապետարանն էլ այն կառույցն է, որ միշտ ունենում է դժգոհներ՝ դժգոհ են միշտ նույն հողի համար պայքարող քաղաքացիներից իրենց ուզածին չհասնողները, դժգոհ են կամ շին թույլտվություն չստացողները, կամ հարևանները և այլն։ Այնպես որ քաղաքապետարանը կարագացնի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սիրահարվածության անկումը։ Իսկ արտահերթի համար, միայն ժողովրդի մեծամասնության կամքը բավարար չէ, անհրաժեշտ է փողոց փակող մեծամասնություն։
Բայց ինչի՞ եմ հոռետեսաբար փիլիսոփայում։ Անշնորհակալ գործ է :)
Շնորհավոր չվիճարկվող ընտրություններում արդար հաղթած «Իմ քայլը» ուժին ու Հայկ Մարությանին։ Բրավո!!!