ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության մոտ էին հավավքվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող վարորդներ՝ թույլտվությունների (дозволь) վերջանալու հետ կապված բողոքելու նպատակով:

 

Դիմել ենք ռուսական կողմին՝ նոր քանակություն տրամադրելու համար:

Ի դեպ, վարորդները բարձրաձայնեցին իրենց հուզող այլ խնդիր ևս՝ կապված մրցույթի անցկացման հետ, որի առթիվ վաղը կձևավորվի աշխատանքային խումբ և հանդիպման ընթացքում կքննարկենք մանրամասները:

Պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո դադարեց բողոքի ակցիան»: