Սպասվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը, աշխարհի թիվ մեկ քաղաքական ամբիոնից:
Ուզում եմ վարչապետն ի լուր աշխարհի ներկայացնի Արցախի կարգավարման հարցում մեր մոտեցումները, հայ-թուրքական հարաբերությունների ապագայի մասին մեր պատկերացումները, Սիրիայում ներգրավվածության անհրաժեշտության մասին մեր հիմնավորումները, համաշխարհային գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա և դրանց հակազդելու մեր տեսլականը, մեր արտաքին քաղաքականության ուղենիշները:
Հայաստանի և Արցախի անվտանգությունը համարում եմ մեր մեծագույն մարտահրավեր: Դրան հակազդելու լավագույն ձևը միասնականությունն է, մի կողմ դնելով ներքաղաքական հակասությունները:
Նիկոլ Փաշինյանին հաջողություն եմ մաղթում` իր ամենակարևոր արտաքին քաղաքական միջոցառման մասնակցության ընթացքում: Նրան դիտելու է ամբողջ աշխարհը: Աշխարհի համար միասնական լինենք և մեր երկրի ղեկավարի կողքին, ով էլ որ նա լինի:
Սուրեն Սարգսյան