Արտակարգ իրավիճակների նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածել անձրևների հետևանքով Բաքվում առաջացած ջրհեղեղի կապակցությամբ:

Ըստ նախարարության, այսօր ԱԳՆ թեժ գծի «112» համարին ստացվել է բազմաթիվ բողոքներ քաղաքացիներից այն մասին, որ քաղաքում մի շարք հատվածներ, փողոցներ և ճանապարհներ, այդ թվում նաև բնակարաններ, պետական կառույցներ անցել են ջրի տակ։

Զեկույցում նշվում է, որ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունները տեղափոխվել են ջրհեղեղի վայրեր։

Այս պահին ադրբեջանական հատուկ փրկարար ծառայությունը, հրշեջ ծառայությունը, քաղաքացիական պաշտպանության ծառայությունից ամբողջ ուժով փորձում են օգնություն ցուցաբերել քաղաքի բնակիչներին։

Բաքվում այսօը բացի ջրհեղեղը տեղի է ունեցել նաև հրաբուխ, որը գրանցվել է առավոտյան , սակայն շարունակվում է մինչ այժմ։

 

Աշոտ Ասատրյան