Առանց պատերազմ հայտարարելու, թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին ՀՀ տարածք՝ շարժվելով Օլթիի, Սարիղամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։ Կազմալուծված ու դասալքությունից թուլացած հայկական բանակը նահանջեց։ Ստեղծված ծանր պայմաններում ՀՀ կառավարությունը դիմեց Անտանտի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնություն ցույց տալու խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող Անտանտի տերությունները մերժեցին որևէ օգնություն։

Սեպտեմբերի 29-ին թշնամին գրավեց Սարիղամիշն ու Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Աղինը։ Նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 9-ին թուրքերի առաջարկած հաշտության ծանր պայմանները։ 1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

 

Զոհրապ Եգանյան